logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Լրիվ դրույք

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Տեղադրված է՝2022-10-17 Կարիերայի մակարդակԿրթության մակարդակՏարիների փորձ ԱշխատավարձN/A Վավեր է մինչև2023-01-03

    Yerevan Park

    Երևան պարկը տարածաշրջանում ամենամեծ թեմատիկ այգին է

    Կոնտակտային տվյալներ

    Կոնտակտային անձ HR Էլ. փոստ job@yerevanpark.am Հեռախոս +374 12 881188 Վեբկայք https://yerevanpark.am/

    Գանձապահ

    Երևան Պարկին անհրաժեշտ է աշխատանքային փորձ ունեցող գանձապահ՝ դրամարկղում աշխատելու համար։

    Հիմնական պարտականություններ՝

    1. Ապահովել Երևան Պարկի հյուրերի բարեհամբույր սպասարկում և տրամադրել սպառիչ տեղեկատվություն:

    2. Երևան Պարկի հյուրերին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն՝ ելնելով տվյալ օրվա/ժամանակահատվածի ակտիվ փաթեթների առկայությունից:

    3. Ներկայացնել և ապահովել ծառայությունների/ապրանքատեսականու վաճառք:

    4. Իրականացնել դրամարկղային գործարքներ՝ կանխիկ և անկանխիկ վճարումներ:

    5. Անհրաժեշտության դեպքում տրամադրել Երևան Պարկում գործող ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։

    6. Օրական կտրվածքով կազմակերպության կողմից սահմանված կարգով հաշվառել և իրականացնել դրամարկղի ընդունում/հանձնում:

    7. Տրամադրել դրամարկղի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ Երևան պարկի ղեկավարության կողմից սահմանված կարգի:

    8. Կրել պատասխանատվություն դրամական միջոցների և դրամական փաստաթղթերի պահպանման համար։

    9. Կազմել և ներկայացնել օրական/շաբաթական/ամսական հաշվետվություններ:

    Պահանջներ՝

    • Բարձրագույն կրթություն,
    • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ որպես գանձապահ,
    • Բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություն,
    • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
    • Թիմում աշխատելու ունակություն։

    Աշխատանքային պայմաններ՝

    Աշխատանքային ժամեր՝

    երկուշաբթիից-ուրբաթ՝ 14։00-21։00, շաբաթ-կիրակի՝ 14։00-21։00,

    շաբաթական մեկ օր հանգստյան

    Աշխատավարձ՝

    Բարձր մրցակցային

    Դիմելու ընթացակարգ՝

    Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը ուղարկել job@yerevanpark.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով թափուր հաստիքի անվանումը (Գանձապահ)։

    Միայն նախնական փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

    ԴԻՄԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    կամ