logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Պայմանագրային

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Տեղադրված է՝2018-11-27 Կարիերայի մակարդակՍկսնակԿրթության մակարդակԲակալավրՏարիների փորձ1 - 3 ԱշխատավարձN/A Վավեր է մինչև2019-05-28

    Cost Consult

    «Կոստ Կոնսալտ» գնահատման և անշարժ գույքի ընկերությունը իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության շուկայում ծավալում է սկսած 2004 թ-ից և առաջարկում է համալիր ծառայություններ շուկայականգնահատման, չափագրման և անշարժ գույքի ոլորտում, այդ թվում՝ նյութական և ոչ նյութական ակտիվների գնահատում, անշարժ և շարժական գույքի գնահատում, անշարժ գույքի չափագրում, առքուվաճառք, վարձակալություն, ինչպես նաև այլ գնահատման, ռիելթորական և խորհրդատվական ծառայություններ: Այսօր, ինչպես երբևէ, անշարժ գույքի կառավարման գործընթացի ճիշտ կազմակերպումը չափազանց կարևոր է սոցիալական, տնտեսական, քաղաքական և մշակութային մի շարք հիմնախնդիրների կարգավորման համար: Վերոհիշյալ գործընթացների ճիշտ կազմակերպումն առավելապես կախված է ոլորտում զբաղված մասնագետների պատրաստվածությունից և բարեխիղճ աշխատանքից: Գիտակցելով և արժևորելով մեր մասնագիտական դերակատարությունը շուկայում՝ մենք առաջարկում ենք բարձրորակ ծառայություններ, որոնք մրցունակ են ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: Այս ինտերնետային էջում փորձել ենք ներկայացնել մեր ընկերության կողմից առաջարկվող ծառայությունները և իրական մրցակցային առավելությունները` զերծ մնալով կազմակերպության վերջին տարիներին արձանագրած ֆինանսական ցուցանիշների և եկամուտների աճի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից, քանզի վստահ ենք, որ ֆինանսական ցուցանիշները չեն, որ բնորոշում են տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպության բարի համբավը:

    Կոնտակտային տվյալներ

    Կոնտակտային անձ Martin Էլ. փոստ costconsult2@mail.ru Հեռախոս +37455373555 Վեբկայք http://cost.am/

    Անշարժ Գույքի գնահատող, չափագրող, քարտեզագրող-օպերատոր

    Կոստ Կոնսալտ Անշարժ գույքի ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն մասնագիտական կրթությամբ անձանց՝ շուկայական գնահատման և կադաստրային չափագրման ոլորտում աշխատելու նպատակով:
    Գնահատողների համար որակավորման վկայականի առկայությունը ցանկալի է,իսկ չափագրողների, քարտեզագրող-օպերատորների համար AUTOCAD ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է:
    Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ 9:30- 18:00, շաբաթ օրը՝ 10:30- 14:30 ։
    Աշխատավարձը՝ ԲԱՐՁՐ, պայմանագրային՝ կախված մասնագիտական հմտություններից:
    Նկարով ինքնակենսագրականը (CV) ուղարկել info@cost.am էլ․ փոստին,վերնագրում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք՝ ԳՆԱՀԱՏՈՂ կամ ՉԱՓԱԳՐՈՂ, Քարտեզագրող-Օպերատոր:

    ԴԻՄԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    կամ

    A PHP Error was encountered

    Severity: Core Warning

    Message: Module 'igbinary' already loaded

    Filename: Unknown

    Line Number: 0

    Backtrace: