logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Բարի գալուստ ReZume.am ինտերնետային կայք(այսուհետ՝ Կայք):  Խնդրում ենք վերանայել Կայքից օգտվողների համար նախատեսված սույն համաձայնագիրը և մեր կազմակերպության քաղաքականությունը ("Համաձայնագիր"), որը կառավարում է մեր Կայքի` Ձեր կիրառման գործընթացը: Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ մեր Կայքից ամեն անգամ օգտվելիս Դուք անպայման համաձայնվում եք հետևել սույն Համաձայնագրի կանոններին:

    ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ Դուք ընդունում եք սույն Համաձայնագրի կանոնները և պայմանները:  Այս Համաձայնագիրը հանդիսանում է միակ և ամբողջական համաձայնագիրը  Ձեր և մեր միջև:

    ԱՅՍ ԿԱՅՔԻՑ ՁԵՐ ՕԳՏՎԵԼԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է, ՈՐ ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ:

    ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Կայքի բովանդակությունը, դիզայնը, թարգմանությունը, թվային փոխակերպումները և Կայքի հետ առնչվող այլ գործոններ պաշտպանված են համապատասխան հեղինակային, բացառիկ իրավունքով և սեփականության իրավունքով: Խստիվ արգելվում է տպել, տարածել, օգտագործել կամ հրատարակել Կայքի ցանկացած մաս` բացառությամբ Համաձայնագրի սահմանափակ իրավունքով թույլատրելի բաժիններից: Կայքում տեղեկատվության կամ նյութերի տեղադրումը չի նշանակում, որ Դուք զրկվում եք տվյալ տեղեկատվության կամ նյութերի նկատմամբ իրավունքից: Ձեզ չի թույլատրվում տպել կամ վերարտադրել Կայքի որևէ բաժին: ReZume.am-ը, նրա մատակարարներն ու լիցենզիա տրամադրողները հստակորեն սահմանում են մտավոր սեփականության իրավունքը բոլոր տեքստերի, ծրագրերի, արտադրանքների, գործընթացների, տեխնոլոգիաների, բովանդակության և Կայքում հայտնված այլ նյութերի վերաբերյալ: Այս Կայքում երրորդ անձանց անունների, ապրանքանիշերի, արտադրանքների և ծառայությունների ցուցակը կամ այլ կայքերին հղումները կամ տեղեկատվությունը տրամադրվում են միայն Ձեր հարմարավետության համար և ոչ մի դեպքում չեն պարունակում կամ ենթադրում ReZume.amի կողմից երրորդ անձի, տեղեկատվության, արտադրանքի կամ ծառայության ընդունում, հովանավորչություն կամ առաջարկություն: ReZume.am-ը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի բովանդակության համար և չի հաստատում այդպիսի կայքերում տեղադրված նյութերի բովանդակությունը կամ դրանց ճշմարտացիությունը: Եթե Դուք որոշեք հղում անել այդպիսի երրորդ կողմի կայքերին, ապա Դուք դա կանեք ամբողջովին Ձեր սեփական նախաձեռնությամբ:

    ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԻՐԱՎՈՒՆՔ Կայքից ցանկացած բովանդակության, գրաֆիկի, ձևի կամ փաստաթղթի վերանայումը, տպումը կամ բեռնավորումը տալիս է Ձեզ միայն սահմանափակ, այլ ոչ լիիրավ հնարավորություն այն օգտագործելու համար, վերահրատարակման, տարածման, վաճառքի, ածանցյալ աշխատանքների պատրաստման կամ այլ տեսակի օգտագործման համար: Ցանկացած բովանդակության, ձևի կամ փաստաթղթի որևէ մաս չի կարող վերարտադրվել կամ ընդգրկվել որևէ տեղեկատվական որոնողական համակարգի մեջ, ինչպես էլեկտրոնային, այնպես էլ մեխանիկական: Խնդիրն այլ է, եթե այն նախատեսված է Ձեր անձնական օգտագործման համար (ոչ թե վերավաճառքի կամ վերատարածման համար): Ոչ մի պաշտոն կամ շահ որևէ բեռնավորված նյութերում կամ ծրագրերում Ձեզ իրավունք չի տալիս բեռնավորել կամ տպել այն: Դուք չեք կարող կայքի բովանդակության կամ այլ համապատասխան ծրագրերից որևէ մեկը վերարտադրել (բացառությամբ վերը նշված դեպքից), հրատարակել, ուղարկել, տարածել, ցույց տալ, ձևափոխել, ստեղծել ածանցյալ աշխատանքների ձև, վաճառել կամ մասնակցել որևէ վաճառքի կամ օգտագործել այն ամբողջությամբ կամ մասամբ: Կայքում օգտագործված բոլոր ծրագրերը ReZume.am-ի կամ նրա մատակարարների սեփականությունն են և պաշտպանված են: Այս կայքի բովանդակությունը և ծրագրերը կարող են օգտագործվել միայն որպես տեղեկատվական աղբյուր: Ցանկացած այլ օգտագործում, ներառյալ այս կայքի բովանդակության վերարտադրումը, ձևափոխումը, տարածումը, ուղարկումը, վերահրատարակումը և ցուցադրումը խստիվ արգելվում է:

    ԽՄԲԱԳՐՈՒՄ, ՁԵՎԱՓՈԽՈՒՄ, ՀԵՌԱՑՈՒՄ ReZume.amն իրեն իրավունք է վերապահում մեր նախաձեռնությամբ Կայքում հայտնված ցանկացած փաստաթուղթ, տեղեկատվություն կամ այլ բովանդակություն խմբագրել կամ հեռացնել:

    ԿԱՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Աշխատանքային հայտարարությունները, ռեզյումեների բազան ("ReZume.amի ռեզյումեների բազա") և ReZume.am կայքի այլ հատկանիշներ կարող են օգտագործվել միայն օրինական նպատակներով այն անձանց կողմից, ովքեր որոնում են աշխատանք և կարիերայի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև մասնագետ փնտրող գործատուների կողմից: ReZume.am-ը խստիվ արգելում է ReZume.am կայքից օգտվել ցանկացած այլ նպատակներով և արգելում է հետևյալը.

    (ա) ReZume.am կայքում աշխատանքային հայտարարություններ տեղադրել ReZume.am-ի մրցակիցներից որևէ մեկի համար կամ տեղադրել աշխատանքային հայտարարություն կամ այլ տեղեկություն, որը ReZume.am-ի հետ մրցակից կայքերից որևիցե մեկին հղումներ է պարունակում;

    (բ) աշխատանքային հայտարարություն կամ տեղեկություն տեղադրել ReZume.am կայքում, որը պարունակում է ընդգծված տեքստեր, “թաքցվածգաղտնաբառեր, որոնք չեն համապատասխանում աշխատանքին, կամ այլ կերպ ասած` առաջնորդում են սխալ ուղղությամբ;

    (գ)ReZume.am կայքում աշխատանքային հայտարարություններ տեղադրել մոդելների կամ տաղանդների որոնման աշխատատեղերի համար;

     (դ) օգտագործել ռեզյումեների բազան ցանկացած նպատակով, բացի աշխատող փնտրող գործատուներից, ինչպես նաև ReZume.am-ի ռեզյումեների բազան օգտագործել որևէ արտադրանք կամ ծառայություն վաճառելու կամ առաջարկելու համար;

    (ե) օգտագործել ReZume.am-ը կոմերցիոն աշխատանքի տեղավորման, որոնման, կադրերի ապահովման կամ այլ մասնագիտական աշխատանքի կամ աշխատանքի տեղավորման գործունեության համար;

     (զ) ReZume.am կայքում տեղադրել որևէ ոչ լիարժեք, կեղծ կամ սխալ կենսագրական տվյալներ կամ տվյալներ, որոնք Ձեզ չեն համապատասխանում;

    (է) ReZume.am կայքում տեղադրել որևէ բաժնետոմս վաճառելու նախագիծ, “ակումբի անդամակցություն”, ներկայացուցչական ընկերությունների կամ վաճառքի գծով գործակալության գործունեության գովազդ, որը պահանջում է նախնական կամ կանոնավոր վճարում (բացառությամբ այն հայտարարությունների, որոնց համար վճարում է պատվիրատուն) կամ հայտարարություն է տեղադրում այլ կազմակերպությունների կադրերի համալրման նպատակով;

    (ը) սեփական նախաձեռնությամբ ուղարկել փոստ կամ էլ. փոստ, զանգեր կատարել, ֆաքս ուղարկել և կամ արտադրանքներ կամ ծառայություններ գովազդել ReZume.am Կայքից Օգտվողին;

     (թ) հեռացնել կամ ձևափոխել ցանկացած նյութ, որը տեղադրված է այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից;

     (ժ) ձեռնարկել ցանկացած գործողություն, որը կարող է մեծապես ազդել ReZume.am Կայքի հիմնական կառուցվածքի վրա;

     (ի) ReZume.am Կայքից հավաքել, տպել կամ կրկնօրինակել ցանկացած բովանդակություն կամ տեղեկատվություն` առանց ReZume.am-ի գրավոր համաձայնության;

     (լ) հղում կատարել այն տեղեկատվությանը, որը պարունակում է ReZume.am Կայքը: ReZume.am-ը պատասխանատվություն չի կրում Կայքի միջոցով հաղորդված նյութերի համար: Եթե Դուք կարծում եք, որ Կայքում ինչ-որ բան չի համապատասխանում սույն Կանոններին, խնդրում ենք կապ հաստատել մեր աշխատակցի հետ: Եթե Կայքից Օգտվողի կողմից նկատվում է Համաձայնագրի կանոնների խախտում, ապա ReZume.amն իր սեփական նախաձեռնությամբ կարող է որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ: ReZume.am-ը որևէ պատասխանատվություն չի կրում Կայքից Օգտվողների կողմից այս գործողությունների իրականացման կամ չիրականացման համար:

    ԳՐԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ Երբ Դուք գրանցվում եք ReZume.am Կայքում, Ձեզ խնդրվում է ստեղծել ReZume.amի Հաշիվ և = images1.length) { x = 0; } }, 7000);