logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Հայտարարությունների տեղադրման ուղեցույց
     

    Հայտարարությունների նվազագույն պարտադիր չափանիշները`

    • Պաշտոն
    • Աշխատանքի նկարագրություն, պարտականություններ և պահանջներ
    • Քաղաք
    • Ոլորտ

    Հայտարարությունների մերժման պատճառներ

             ReZume.am-ը վերանայում է կայքում տեղադրվող հայտարարությունները կայքի այցելուների ու անդամների անվտանգությունը, եւ ծառայությունների որակը ապահովելու նպատակով: Հետևյալ տեսակի հայտարարությունները կարող են մերժվել ReZume.am-ի կողմից.

    • Բազմաստիճան մարկետինգային կամ "բուրգ" սխեմաներ
    • Աշխատատեղեր որոնք դիմորդների թեկնածությունը դիտելու դիմաց պահանջում են վճարել տուրք կամ հրավիրել այլ դիմորդների
    • Հայտարարություններ որոնք պարունակում են սպամ կամ ReZume.am-ի Պայմանները խախտող նյութ
    • Աշխատատեղի առաջարկից դուրս ցանկացած այլ միջնորդություններ կամ ծառայություններ
    • Միաժամանակ ավելի քան մեկ աշխատատեղ առաջարկող հայտարարություններ
    • ՀՀ Օրենսդրությունը խախտող ծառայություններ կամ աշխատատեղեր, կամ նման ծառայությունների մասին ինֆորմացիա պարունակող հայտարարություններ
    • Աշխատանք որը չի պահանջում ռեզյումե, դիմելու համար
    • Ոչ մանրամասն, ոչ հայատառ հայերենով կամ տառասխալներով գրված հայտարարություն
    • Որեւէ այլ պատճառ ըստ ReZume.am-ի հայեցողության

              Հայտարարությունների վերաբերյալ բոլոր հարցերով խնդրում ենք դիմել մեզ info@reZume.am հասցեով: Ձեր հայատարարության մերժման դեպքում դուք անմիջապես կտեղեկացվեք և կունենաք հնարավորություն շտկել այն: ReZume.am-ը իրավունք է վերապահում կասեցնել կայքի ուղեցույցն ու պայմանները բազմիցս խախտող ընկերությունների կամ անհատների հաշիվը: