We provide loans for farmers, sole proprietors and small enterprises, renovation and consumer loans. Our free financial consultancy, quick loan application processing and flexible loan conditions are aimed to guide the client to responsible borrowing, developing the business, improving household economy.
Աշխատանքի նկարագիր`
Կազմակերպության վարկավորման ծառայությունների ապահովում, սեփական պորտֆելի արդյունավետ կառավարում և նախանշված ծավալների ապահովում:
Վարկային մասնագետի հիմնական աշխատանքային պարտականություններն են`
Կազմակերպության կողմից առաջարկվող վարկատեսակների վերաբերյալ պոտենցիալ հաճախորդների տեղեկացվածության ապահովումը
Նոր հաճախորդների ներգրավում
Հաճախորդի վարկային պահանջի և փաստաթղթերի վերլուծությունը
Վարկառուի հետվճարումների ապահովումը համաձայն պայմանագրի
Վարկային ռիսկերի վերլուծություն և գնահատում
Հաճախորդների արհեստավարժ սպասարկումը
Շուկայի ուսումնասիրություն բիզնես և/կամ գյուղատնտեսական վարկերի գծով
Խնդիրների բացահայտում և լուծումների առաջարկում
Պահանջվող մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը`
Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության կամ ճշգրիտ գիտությունների բնագավառում
Վերլուծական կարողություններ
MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)
AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
Թիմային աշխատելաոճ
Հայերեն լեզվի գերազանց իմացություն
Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
Այլ աշխատանքային պայմաններ`
Աշխատանքն իրականացվում է գրասենյակային պայմաններում` հաճախակի այցելություններով հաճախորդներին:
Դիմելու կարգը`
Ցանկացողները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները cvyerevan@sef.am էլեկտրոնային հասցեին: