Accounting Outsourcing Tax consulting Tax optimization Checkup and recovery Preparation of reports Company Registration
Աշխատանքի նկարագրություն՝
Ֆրիվեյ Ֆայնանս հաշվապահական ընկերությունը փնտրում է աշխատակցի՝ Թիմի անդամի, ով պատրաստ է աշխատել արդյունք ստեղծելու, զարգանալու և զարգացնելու համար, այլ ոչ աշխատել աշխատելու համար:
Աշխատանքային պարտականություններ՝
- Հաշվապահական և հարկային հաշվառման վարում ՀԾ ծրագրով,
- Հարկային և համապատասխան այլ պետական մարմիններին ներկայացվող հաշվետվությունների կազմում,
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում
- Ընթացիկ հաշվապահական ձևակերպումների կատարում
- Հաշիվ ապրանքագրերի դուրսգրում և հաշվառում
- Վճարման հանձնարարականների պատրաստում և հաշվառում
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում
- Շփում հաճախորդ ընկերությունների ներկայացուցիչների հետ
- Այլ գործառույթների իրականացում՝ կապված հաշվապահական հաշվառման հետ:
Անհրաժեշտ հմտություններ՝
- Ֆինանսական ոլորտի բարձրագույն կրթություն
- ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն,
- Համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների իմացություն
- Տրամաբանելու, տեղեկությունը և աշխատանքային պրոցեսները արագ ընկալելու ունակություն
- Պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն
- Թիմային աշխատանքով աշխատելու ունակություն;
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերատարություն
- Նշված ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
- Հարկային և Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Անգլերեն լեզվի գերազանց տիրապետում
- Այլ Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատավարձ: Բանակցային
Լրացուցիչ տեղեկություն՝
Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար թեկնածուն կարող է իր ինքնակենսագրականը (CV) ուղարկել career@freeway.am էլ. հասցեին՝ նամակի առարկան (subject) տողում նշելով “հաշվապահի հաստիքի համար”: Ինքնակենսագրականը անհրաժեշտ է ուղարկել .pdf, .doc կամ .docx ֆորմատներով, ֆայլի անվանման մեջ պարտադիր նշելով դիմողի անունը (լատինատառ կամ մեսրոպատառ):