Ավտովարձույթի գործակալ
Աշխատանքի նկարագիր.
Սիքսթ ավտովարձույթի գործակալությանն անհրաժեշտ է ավտովարձույթի գործակալ` հաճախորդամետ և գերազանց հաղորդակցման հմտություններով: Ընկերությունն ապահովում է համապատասխան ուսուցում և վերապատրաստում:
Աշխատանքային պարտականություններ.
- Հաճախորդներին տրամադրել ամբողջական և սպառիչ տեղեկատվություն վարձակալվող ավտոմեքենաների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ:
- Ավտոմեքենաները գրանցել և դուրս գրել համապատասխան բազայի մեջ:
- Լրացնել բոլոր անհրաժեշտ վարձակալական փաստաթղթերը:
- Պահպանելով Սիքսթ ավտովարձույթ իմիջի և բրենդի չափանիշները` հաճախորդների նկատմամբ ցուցաբերել կոմպետենտ և հարգալից վերաբերմունք
Անհրաժեստ որակավորումներ.
- Անգլերեն և ռուսերեն լեզուների բանավոր ու գրավոր հաղորդակցման հմտություններ
- Գիշերային հերթափոխով աշխատելու ունակություն և հնարավորություն
- Արդյունավետ որոշումներ կայացնելու և խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրամասների նկատմամբ ուշադրություն
- Վարորդական իրավունքի պարտադիր առկայություն
Դիմելու կարգը. Բոլոր որակավորմամբ համապատասխան և հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկելով իրենց ինքնակենսագրականները career@autogroup.am հասցեին` վերնագրում պարտադիր նշելով հաստիքի անվանումը:
Հավելյալ տեղեկություններ.
- Աշխատանքային գրաֆիկ՝ 1 օր` 09:00 - 19:00 Հյուսիսային պողոտա մասնաճյուղում, 1 օր` 19:00-09:00 Զվարթնոցի մասնաճյուղում, 2 օր` հանգիստ