2րդ հարկ / 2nd floor-ը ամենաերևանյան փողոցի՝ Աբովյանի վրա գտնվող ամենահին, պատմամշակութային արժեք ունեցող շենքերից մեկի 2-րդ հարկում է։ Կոլորիտային միջավայրում համեղ եվրոպական խոհանոցի, բարի, հայկական կարպետների խանութի և վինիլ սթորի բազմամշակութային համադրություն է:
2nd Floor-ը աշխատանքի է հրավիրում Մատուցող/ Մատուցողուհիների։
Պահանջվող որակավորումներ՝
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն ( անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է )
- Տարիքը՝ մինչև 30 տարեկան
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարեհամբյուր և հյուրընկալ։
Աշխատանքի տեսակը՝ մշտական։
Աշխատանքային ժամերը՝ 9 ժամյա աշխատանքային գրաֆիկ, 2 օր հանգիստ։
Հետաքրքրված անձինք կարող են դիմել, ուղարկելով CV asg.suren@gmail.com Էլ․ հասցեին կամ զանգահարել (093)030355 հեռախոսահամարով։