logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Լրիվ դրույք

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Տեղադրված է՝2020-03-13 Կարիերայի մակարդակՓորձառուԿրթության մակարդակԲակալավրՏարիների փորձ3 - 55 - 10 ԱշխատավարձN/A Վավեր է մինչև2025-01-03

    Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

    Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստեղծվել է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով եւ գործում է համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ օրենքի :

    Կոնտակտային տվյալներ

    Կոնտակտային անձ HR Էլ. փոստ info@competition.am Հեռախոս +37410541900 Վեբկայք http://www.competition.am

    Վերահսկողության վարչության առաջին բաժնի գլխավոր մասնագետ

    Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  հայտարարում է արտաքին մրցույթ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության առաջին բաժնի գլխավոր մասնագետի  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

    1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
    2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
    3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
    5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
    6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

    Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 6-ից մինչև 2020 թվականի մարտի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:

    Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ):

    Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ):

    Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:

    Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:

    Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

    Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5բ, հեռախոսահամար՝ 010-54-19-00 (133, 333), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։

    ԴԻՄԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    կամ