Հաշվապահ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ
ԸՆԿԵՐՈԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ -ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված, ԿՆԱՈՒՖ ընկերությունը, գիպսաստվարաթղթե սալերով և ցինկապատ պրոֆիլներով չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.am.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Լրիվ դրույքով (8 ժամ, շաբաթական 5 օր) 3 ամիս փորձաշրջանով:
Գտնվելու վայրը ՝ Կենտրոն, Երևան, Հայաստան։
Վարձատրությունը՝ սկսած 300,000 ՀՀ դրամից (hամախառն) ` կախված գիտելիքներից և կարողություններից։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է հաշվապահի պաշտոնի համար ինքնամոտիվացված, նախաձեռնող, պրոֆեսիոնալ աշխատող, որը պետք է մասնակցի Ընկերության հաշվապահական հաշվառման ընդհանուր և առօրյա գործառույթների վարման հետ կապված գործընթացներին։
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
-Իրականացնել հաշվապահական հաշվառման գործառույթների ձևակերպում,
-Կազմել և ներկայացնել ֆինանսական և այլ հաշվետվություններ հարկային և այլ պետական մարմիններին,
-Իրականացնել ներմուծումների հետ կապված գործառույթների ձևակերպում և համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում,
-Վարել կրեդիտորական և դեբիտորական պարտքերի հաշվառում և վերահսկողություն,
-Պատրաստել ամսական, եռամսյակային և տարեկան կառավարչական հաշվետվություններ,
-Կազմակերպել փաստաթղթաշրջանառությունը ` կապված Ընկերության ընդհանուր, տնտեսական և ֆինանսական գործունեության հետ,
-Կատարել ընկերության գործադիրի կողմից տրված՝ աշխատանքի հետ կապված այլ առաջադրանքներ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
-Հաշվապահության, ֆինանսների կամ համապատասխան այլ ոլորտների մագիստրոսի աստիճան,
-Հաշվապահի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ,
-Տեղական հաշվապահության, հարկային կանոնների և կանոնակարգերի և հաշվապահական հաշվառման ստանդարտների գերազանց իմացություն։ ՖՀՄՍ -ների իմացությունը առավելություն է ,
-Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, ներառյալ Microsoft Office ծրագրային ապահովումը (Excel, Word և Outlook) և հաշվապահական ծրագրայինի փաթեթները (հայկական ծրագրեր) ,
-Մեծ պատասխանավություն և ուշադություն մանրուքների նկատմամբ,
-Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։ Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:
Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.
- Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով ։
Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝ info@knauf.am էլ. հասցեին։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Հաշվապահ»):
Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: