Աշխատանքի նկարագրություն՝
Մետրում Ինվեստը կառուցապատող ընկերություն է, որն այս պահին իրականացնում է 7 խոշոր կառուցապատման նախագիծ: Նախագծերը գտնվում են Երևանում` Անտառային թաղամասում, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն համայնքներում, ինչպես նաև Ծաղկաձոր քաղաքում: Նախատեսվում է մեծ նախագիծ` Կոտայքի մարզի Առինջ համայնքում:
Մեր արագ զարգազող և ընդլայնվող թիմին միանալու համար փնտրում ենք ակտիվ, նպատակասլաց, ուշադիր մանրուքների նկատմամբ և պատասխանատու Վաճառքի մենեջերի։
Կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ հեռախոսազանգերի և սոցիալական կայքերի միջոցով և ներկայացնել վաճառվող գույքը
Ձեռք բերել պայմանավորվածություններ և պլանավորել հանդիպումներ գրասենյակում
Կազմակերպել և հետևել փասթաթղթաշրջանառությանը
Ձևավորել լիդեր և հետևել CRM համակարգին
Զարգացնել և ամրապնդել հարաբերությունները հաճախորդների հետ
Կատարել վաճառքի հետ կապված այլ առաջադրանքներ
Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
Նպատակասլացություն և վաճառքներ իրականացնելու ունակություն
Մարդկանց հետ գրավոր և բանավոր շփման գերազանց հմտություններ, հարուստ ու գրական բառապաշար
"Սառը և տաք զանգերի" փորձառություն
Փորձառությունը վաճառքի ոլորտում ցանկալի է
Բանակցելու գերազանց հմտություն
Վաճառքի գործիքներ օգտագործելու ունակություն
Հայերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Վաճառքի, մարկեթինգի կամ անշարժ գույքի ոլորտում աշխատանքի փորձն ու գիտելիքները կդիտարկվեն առավելություն։
Դիմելու համար ինքնակենսագրականն ուղարկել hr@metruminvest.am էլեկտրոնային հասցեին, անպայման նշելով փաստացի բնակության վայրը և անձնական սոցիալական կայքերի հղումները:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Եթե մեր HR մասնագետները համարեն, որ համապատասխանում եք առաջին փուլի հարցազրույցին, ապա կկապնվեն ձեզ հետ: Գրասենյակ զանգել կամ ներկայանալ անհրաժեշտ չէ: