logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Այլ

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Տեղադրված է՝2024-09-02 Կարիերայի մակարդակԿրթության մակարդակՏարիների փորձ Աշխատավարձ Վավեր է մինչև2024-12-09

    Evolution

    Կոնտակտային տվյալներ

    Կոնտակտային անձ Anahit Էլ. փոստ apply@evolution.com Հեռախոս +374 33 028856 Վեբկայք https://www.evolution.com/

    Live Խաղավար

    Աշխատանքի Նկարագիր`

    Կարիերան միջազգային ընկերությունում սկսելու հնարավորություն միշտ չի տրվում, առավել ևս՝ աշխատանքային փորձի բացակայությամբ։ #Evolution-ը այն վայրն է, որտեղից կարող եք սկսել Ձեր ուղին։

    Որպես Օնլայն Խաղավար՝ Ձեր ճամփորդությունը մեզ հետ կսկսվի Էվոլյուշն Ակադեմիայում, որտեղ կսովորեք աշխատանքի հիմունքները, այնուհետ Ձեր բարձր կատարողականությամբ կփայլեք Երևանի մեր գերժամանակակից հեռարձակման ստուդիայում:

    Դուք աշխատելու եք մի միջավայրում, ուր Ձեր անհատականությունը առանցքային դեր պետք է խաղա, հատկապես՝ տեսախցիկի առջև կենդանի խաղեր վարելիս։ Ուղիղ հեռարձակմամբ` Դուք ողջունելու եք մասնակիցներին օնլայն խաղասեղանների շուրջ․ խաղացողները լինելու են համակարգիչներից, պլանշետներից և սմարթֆոններից այն կողմ: Համոզվելով, որ խաղի սկսելու համար բոլոր կանոնները պահպանված են, Դուք պտտելու եք գնդակը, բաժանելու եք քարտերը և հայտարարելու եք արդյունքները:

    Պարտականություններ`

    • վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլված հրահանգների,
    • հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրների մեր օգտատերերի հետ:

    Պահանջներ`

    • անգլերեն լեզվի լավ իմացություն,
    • աշխատանքին դրական տրամադրվածություն,
    • պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ:

    Արտոնություններ`

    • մրցակցային աշխատավարձ,
    • բոնուսներ՝ կախված կատարողականից
    • մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
    • մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
    • անգլերենի անվճար դասընթացներ;
    • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
    • աշխատանքային ճկուն գրաֆիկ,
    • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
    • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
    • կարիերայի աճի հնարավորություն,
    • նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
    • Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
    • թիմբիլդինգներ և կորպորատվ միջոցառումներ
    • հանգստի և խաղային գոտիներ
    • առողջության ապահովագրության փաթեթ,
    • արտոնության քարտ,
    • անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ Bookboon-ին (էլ․ գրքեր, փոդքաստներ, վիրտուալ live դասասենյակներ, առցանց դասընթացներ և այլն)։

    Հետաքրքրված բոլոր թեկնածուները կարող են դիմել հետևյալ հղումով՝ https://smrtr.io/mYrzk 

    ԴԻՄԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    կամ