logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Լրիվ դրույք

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Տեղադրված է՝2025-08-15 Կարիերայի մակարդակՍկսնակՓորձառուԿրթության մակարդակԲակալավրՄագիստրոսՏարիների փորձ < 11 - 33 - 5 Աշխատավարձ205000-300000 Վավեր է մինչև2025-09-25

    ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ

    KNAUF Armenia LLC is the official representative of the German building materials manufacturer KNAUF in Armenia. Founded in 1932 in Germany, the company KNAUF is a world leading manufacturer of dry construction systems with gypsum boards and galvanized profiles. For more information, please visit: www.knauf.com.

    Կոնտակտային տվյալներ

    Կոնտակտային անձ Էլ. փոստ info-am@knauf.com Հեռախոս 010 501420 Վեբկայք www.knauf.com

    Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ

    ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ

    ԸՆԿԵՐՈԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    ԿՆԱՈՒՖ Արմենիա ՍՊԸ-ն շինանյութ արտադրող գերմանական ԿՆԱՈՒՖ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 1932 թվականին Գերմանիայում հիմնադրված ԿՆԱՈՒՖ ընկերությունը գիպսաստվարաթղթե սալերով, ցինկապատ պրոֆիլներով և չոր շինարարական համակարգերի համաշխարհային առաջատար արտադրող է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.knauf.am.  

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    Լրիվ հաստիքով (օրական 8 ժամ, շաբաթական 5 օր): Գտնվելու վայրը ՝ Հայաստան, Երևան։ Վարձատրությունը՝ սկսած 205,000 ՀՀ դրամից (hաշվարկային) մինչև 300,000 դրամ (hաշվարկային) ` կախված գիտելիքներից և հմտություններից։  

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

    «ԿՆԱՈՒՖ Արմենիա» ՍՊԸ-ն փնտրում է մոտիվացված, ակտիվ պրոֆեսիոնալ թեկնածու առավելագույն անձնական ներգրավվածությամբ Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ պաշտոնի համար: Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը կներգրավվի ընկերության բոլոր ինժեներական գործողությունների իրականացման մեջ: Բացի այդ, Ճարտարագետը/Տեխնիկական Վաճառքի Մասնագետը պետք է կատարի աշխատանքներ՝ կապված շուկայի ուսումնասիրության, ապրանքների վաճառքի աջակցության և հաշվետվությունների հետ:

    Պարտականությունները

    • Հաղորդակցվել և համագործակցել պետական մարմինների (Շինարարական կոմիտե, Կրթության նախարարություն), նախագծային և շինարարական կազմակերպությունների և ճարտարապետների հետ՝ չոր պատերի համակարգերի, նյութերի, չափորոշիչների և շինարարական նորմերի ու կանոնների հետ կապված հարցերի շուրջ։
    • Հաղորդակցվել և համագործակցել կրթական կազմակերպությունների (համալսարաններ, քոլեջներ և այլն) հետ՝ ճարտարապետների, քաղաքացիական ինժեներների և չոր պատերի համակարգերի տեղադրողների բարձրագույն և նախնական մասնագիտական կրթության հետ կապված հարցերի շուրջ։
    • Հավաքել տեղեկատվություն հաճախորդների և նախագծերի վերաբերյալ։
    • Տեխնիկական աջակցություն դիլերներին, հաճախորդներին, ճարտարապետներին և տեղադրողներին՝ տրամադրելով տեխնիկական տեղեկատվություն և առաջարկելով համապատասխան KNAUF համակարգեր, նյութեր և լուծումներ։
    • Ուսումնասիրել և վերլուծել կատարված աշխատանքի, տեխնիկական տվյալների, ցուցանիշների և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը, համակարգել և ամփոփել դրանք, կատարել անհրաժեշտ հաշվարկներ։
    • Մշակել և պատրաստել աշխատանքային գրաֆիկներ, պատվերներ, դիմումներ, հրահանգներ, բացատրական նշումներ, քարտեզներ, գծագրեր, այլ տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև հաստատված ձևերի վերաբերյալ հաշվետվություններ։
    • Հավաքագրել մարքեթինգային տեղեկատվություն շուկայից և վաճառքի կետերից։
    • Կատարել ընկերության գործադիրի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ։

     ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ 

    - Ճարտարագիտական կրթություն (ինժեներ-շինարար), բակալավրի կամ մագիստրոսի աստիճան։

    - Հայերեն, ռուսերեն բանավոր և գրավոր գերազանց հմտություններ: Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

    - Համակարգչային գերազանց իմացություն՝ ներառյալ Microsoft Office ծրագրակազմի (Excel, Word և Outlook) ծրագրեր: Auto  CAD, Revit ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

    - Ինքնուրույն աշխատելու ունակ անձ բարձր պատասխանատվության զգացումով, ամբողջական նվիրվածությամբ, ով չափազանց ուշադիր է մանրուքների նկատմամբ։

    - Անձնական կարգապահություն, բարոյական վարք և գործողությունների արդյունավետություն։

    - Խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու հմտություններ։

    - Թիմային աշխատակից ՝ լավ հաղորդակցման, բանակցությունների և միջանձնային հմտություններով։

    - Մոտիվացված, եռանդուն, գործնական, ճնշման տակ և ինքնուրույն աշխատելու ունակությամբ։

    -Արդյունքների համար աշխատող բազմակողմանի զարգացած մարդ՝ բազմաֆունկցիոնալ աշխատանքի կատարման ունակությամբ։

    - Լավ առողջական վիճակ, ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն։

    - Նախորդ աշխատանքային փորձը նման պաշտոնում կդիտվի որպես առավելություն:

    - B կարգի վարորդական իրավունք ՝ առնվազն 3 տարվա վարորդական փորձով։  

     

    ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

    Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով՝ MS Word կամ Adobe PDF ձևաչափով:

    Դիմումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը.

    - Ընթացիկ ինքնակենսագրություն ` դիմողի 3x4 չափի լուսանկարով ։

    Դիմումները պետք է ուղարկել մինչև վերջնաժամկետը ՝

    info-am@knauf.com էլ. հասցեին։

    Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնի անվանումը («Ճարտարագետ/Տեխնիկական Վաճառքի Մասնագետ»):

    Վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի:

    ԴԻՄԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    կամ