Տեղադրված է՝2026-04-30 Կարիերայի մակարդակԿրթության մակարդակՏարիների փորձԱշխատավարձՎավեր է մինչև2026-08-01
O2 Gardens
Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում:
Եթե սիրում եք աշխատել բույսերի հետ և ցանկանում եք մասնակիցը դառնալ գեղեցիկ կանաչ միջավայրերի ստեղծմանը, մենք սպասում ենք հենց Ձեզ։
O2 Gardens ընկերությունը, որը մասնագիտացած է դեկորատիվ բույսերի և լանդշաֆտային դիզայնի ոլորտում, ընդլայնում է իր թիմը և հրավիրում է աշխատանքի պատասխանատու և աշխատասեր Այգեգործի։
Պարտականություններ՝
· Կատարել բույսերի տնկման, վերատնկման և խնամքի աշխատանքներ
· Իրականացնել բույսերի կանոնավոր ջրում, պարարտացում և մշակություն
· Հետևել բույսերի առողջական վիճակին, կատարել վնասատուների դեմ պայքարի մոնիթորինգ
· Աջակցել թիմին լանդշաֆտային նախագծերի իրականացման գործում
· Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն հաճախորդներին
Պահանջներ՝
· Կրթություն՝ բուսաբանության, այգեգործության կամ հարակից ոլորտում,
· Նախնական փորձ այգեգործության կամ նմանատիպ ոլորտում՝ ցանկալի է
· Բույսերի խնամքի և բացօթյա աշխատանքների նկատմամբ պատրաստակամություն
· Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն
· Ուշադրություն մանրուքներին, պատասխանատվություն և նախաձեռնողականություն
· Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
· Թիմում աշխատելու ունակություն
Մենք առաջարկում ենք՝
• Աշխատանք կանաչ և ստեղծարար միջավայրում
• Կայուն աշխատանք
• Մասնագիտական աճի հնարավորություն
• Աջակցող և ընկերական թիմ
Աշխատանքային ժամանակացույց` 6 օրյա
Երկ․-Շաբաթ
Հասցե՝
ք․ Երևան, Սիլիկյան թաղամաս, 13-րդ փողոց, Հ 2/8,
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հ ետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ hr@o2gardens.am, info@o2gardens.am