logo
  • Գլխավոր
  • Որոնում
  • Մուտք
  • Գրանցվել
  • Լրիվ դրույք

    ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

    Տեղադրված է՝2026-10-22 Կարիերայի մակարդակՓորձառուՄենեջերԿրթության մակարդակԲակալավրՏարիների փորձ Աշխատավարձ Վավեր է մինչև2026-11-28

    ԱՐԹ-ԳՐՈՒՊ ՍՊԸ

    Կոնտակտային տվյալներ

    Կոնտակտային անձ Gayane Maghakelyan Էլ. փոստ hr@art-group.am Հեռախոս Վեբկայք https://art-group.am/

    ՏՏ վաճառքի մենեջեր

    Արթ-Գրուպ ՍՊ ընկերությունը Հայաստանի առաջատար ընկերություններից մեկն է՝ առաջարկելով նորարարական ինտեգրված լուծումներ շինարարության և ՏՏ ոլորտներում։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծումներ՝ պլանավորումից մինչև իրականացում, ընդգրկելով շինարարական և ինժեներական ծառայությունների ամբողջական ցիկլը։ Ներկայումս փնտրում ենք վաճառքի մենեջեր` ՏՏ ոլորտում, ով պատասխանատու կլինի Ընկերության թվային արտադրանքների և ծառայությունների վաճառքի կազմակերպման ու զարգացման համար՝ նպաստելով հաճախորդների բազայի ընդլայնմանը և եկամուտների աճին։

    Աշխատանքային պարտականություններ` 

    • Նոր հաճախորդների որոնում և համագործակցության հաստատում։

    • ՏՏ լուծումների, համալիր լուծումների և ծառայությունների ներկայացում հաճախորդներին։

    • Հաճախորդների կարիքների վերլուծություն և համապատասխան առաջարկների պատրաստում, գործարների կնքում։

    • Առևտրային առաջարկների, պայմանագրերի և բանակցությունների վարում։

    • Վաճառքի պլանների իրականացում և սահմանված նպատակների ապահովում։

    • Շուկայի և մրցակիցների մշտադիտարկում։

    • Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում։

    • Վաճառքի հաշվետվությունների կազմում և ղեկավարությանը ներկայացում։

    Անհրաժեշտ հմտություններ` 

    • Բարձրագույն կրթություն

    • Վաճառքի փորձ` ՏՏ ոլորտում ։

    • ՏՏ արտադրանքների և ծառայությունների հիմնական ըմբռնում։

    • Բանակցություններ վարելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։

    • Վերլուծական մտածողություն և   նպատակասլացություն։

    • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։

    Լրացուցիչ տեղեկություն (պարտադիր)`

    Մենք առաջարկում ենք՝

    • Մրցունակ աշխատավարձ հիմնված Ձեր փորձի վրա։

    • Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություններ։

    • Դինամիկ և զարգացող աշխատանքային միջավայր։

    • Մասնակցություն տեղական և միջազգային նշանակություն ունեցող նախագծերում։

    ԴԻՄԵԼ ԱՅՍ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՀԱՄԱՐ

    կամ

    A PHP Error was encountered

    Severity: Core Warning

    Message: Module 'igbinary' already loaded

    Filename: Unknown

    Line Number: 0

    Backtrace: