Տեղադրված է՝2026-11-18 Կարիերայի մակարդակԿրթության մակարդակՏարիների փորձԱշխատավարձՎավեր է մինչև2026-12-07
gg
gg-ն Հայքում գործող առաջատար ՏՏ ընկերություն է, որն իր օնլայն պրոդուկտի՝ հավելվածի միջոցով առաջարկում է մի շարք (հիմնականում տրանսպորտային և փոխադրման) ծառայություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին և այս ընթացքում ընդլայնել է իր աշխարհագրությունը նաև Հայքի սահմաններից դուրս՝ դառնալով ամենօրյա ընկեր-հավելված հարյուր հազարավոր ամսական ակտիվ օգտատերերի համար։
ցց-ն փնտրում է պայծառ ու եռանդուն մարդկանց՝ ցցԹիմին միանալու, թիմի մե՜ծ երազանքներն ու հետաքրքիր ճանապարհը կիսելու համար՝ միասին ձգտելով նոր բարձունքների և բացահայտումների։
Արի՛ ggԹիմ, եթե յուրաքանչյուր նոր հարց քեզ համար նոր բացահայտումների սկիզբ է։
gg-ում ամեն օր օգնում ենք մեր օգտատերերին՝ պարզ հարցերից մինչև բարդ իրավիճակներ։ Փնտրում ենք թիմակից, ով սիրում է հասկանալ խնդիրը, գտնել պատճառը և հասնել տվյալ պահին ճիշտ լուծմանը։
• Աջակցելու ես օգտատերերին՝ նամակագրությամբ և զանգերով,
• ուսումնասիրելու ես նրանց ուղղած հարցերն ու դրանց առնչվող տվյալները,
• պարզելու ես իրավիճակը, պակասող մանրամասները և պլանավորելու առաջիկա քայլերը,
• ինքնուրույն լուծելու ես հարցերը՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան թիմակիցներին,
• հետևելու ես ստանձնած հարցերին մինչև վերջնական լուծում։
Այս հնարավորությունը քեզ համար է, եթե՝
• մարդկանց հարցերին մոտենում ես համբերատար ու հոգատար,
• սիրում ես հարցեր տալ և հասնել խնդրի իրական պատճառին,
• ուշադիր ես մանրուքների նկատմամբ,
• կարողանում ես համադրել տեղեկատվությունն ու որոշում կայացնել,
• բարդ իրավիճակներում կարողանում ես արագ կողմնորոշվել,
• միտքդ պարզ, գրագետ ու հասկանալի ես ձևակերպում,
• պատասխանատվություն ես վերցնում սկսածը մինչև վերջ հասցնելու համար,
• բաց ես սովորելու և հետադարձ կապի նկատմամբ,
• գերազանց տիրապետում ես հայերենին, պարտադիր է նաև ռուսերենի և անգլերենի իմացությունը,
• ունես սպասարկման, վաճառքների կամ հաճախորդների հետ աշխատանքի փորձ (կդիտարկվի որպես առավելություն)